Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը դեռ չի բացառում, որ ԲՀԿ-ն մտնի կոալիցիա (Տեսանյութ)

Ապրիլ 11,2014 13:11

«Այդպիսի հարց պետք է տալ ԲՀԿ-ին եւ Գագիկ Ծառուկյանին, բայց ես մտածում եմ , որ այն խնդիրներն ու հարցադրումները, որոնք ԲՀԿ-ն բարձրացրել է այս քննարկումների ժամանակ, եթե ընդհանուր դաշտ ստեղծվի, հնարավոր եմ համարում, որ ԲՀԿ-ն մաս կազմի իշխող կոալիցիայի»,- այսօր «Հայելի» ակումբում կարծիք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Նա չի կարծում, որ երեկ տեղի ունեցած Ծառուկյան-Տեր-Պետրոսյան- Հովհաննիսյան-Դեմիրճյան հանդիպումը կարող է խաթարել երկրի կայունությունը:

Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանն էլ կարծում է, որ քառյակի հանդիպմամբ փորձում են քաղաքակիրթ հարաբերություններ ձեւավորել. «Եթե համագործակցություն չի, ապա որպես ընդդիմախոս, կանոններ են մշակում»: Ընդհանրապես, Ազատ Արշակյանը կարծում է, թե ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» սխալ արեցին, որ չընդունեցին նախագահի հրավերը, նախ այն պատճառով, որ դա խորհրդանշական է. «Նախագահը հրավիրում է, ասում ես`չեմ ընդունում: Չես ընդունում, ուրեմն մեր թխած հացն էլ պիտի չուտես: Այդպես չի: Հրավիրում են խորհրդակցության`գնացեք ու ասեք, որ համաձայն չենք այդ կուրսի հետ, առաջարկում ենք այսպիսի բան»:

Ովքեր որ կհամաձայնեն մտնել կոալիցիա, ովքեր էլ չեն մտնի, Ազատ Արշակյանը կարծում է, որ Հայաստանում կլինի «կոնվենցիոն հարաբերություններ», Հայաստանում «պայքարի քաղաքակիրթ կանոններ կլինեն»: Ըստ Ազատ Արշակյանի, իսկական ընդդիմությունն այսպիսով շանս է ունենում հաջորդ իշխանական ընտրություններում առավել լավ դիրքերում լինել. «Պետական ռեսուրսները չեն օգտագործվի ընդդիմության դեմ, որովհետեւ, եթե սա Սերժ Սարգսյանի հրաժեշտի սկիզբն էր…. կարծում եմ`չորս տարին քիչ է ավերված քաղաքական դաշտը ավելի լավ վիճակում թողնելու»:

Ինչ մնում է վարչապետի հնարավոր տեսլականին, ապա Ազատ Արշակյանի պատկերացումներն այսպիսին են. «Ես կուզենայի, որ նա վարձկան չլիներ, լիներ իրենց թիմից  եւ կրեր պատասխանատվություն, չասեր`ձեռքերս, ականջներս, բերանս փակ են: Չկա նման բան»: ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը համամիտ է`վարչապետը պետք է լինի թիմից եւ պատասխանատու լինի, երկրի շահը անձնական շահից բարձր դասելով:

ԾառուկյանՏերՊետրոսյանՀովհաննիսյանԴեմիրճյան հանդիպման մասին այլ մանրամասներըտեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930