Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի՝ Սենատի հանձնաժողովում ընդունվելու նախօրեին Դավութօղլուն հեռախոսազրույց էր ունեցել Քերրիի հետ:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի հետ՝ կապված ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում և Ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ դրված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերի հետ:
«Իրավիճակի մասին ես զրուցել եմ պարոն Քերրիի հետ, նա ըմբռնել է մեր մտահոգությունները», – թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Դավութօլուն, նշելով, թե չի ակնկալում, որ ԱՄՆ-ի կամ Միացյալ Նահանգների նախագահի, նրա վարչակազմի կողմից Թուրքիային անհանգստացնող քայլեր կարվեն:
«Թուրքիայի կառավարությունը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Թուրքիային անհանգստացնող նախաձեռնությունների դեմ: Մենք հույս ունենք, որ նրանք դա չեն ընդունի», – ասել է Դավութօղլուն:
Կարդացեք նաև
Հրաչ Մելքումյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում