Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հանձնարարությամբ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում ողջ տարվա ընթացքում անցկացվելու են Համո Սահյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներ՝ ասմունքի երեկոներ, բաց դասեր, Համո Սահյանի պոեզիայի մասին մերօրյա բանաստեղծների հետ զրույցներ, թեմատիկ շարադրություններ և այլն։
Միջոցառումները բազմաթիվ են հատկապես մեծանուն բանաստեղծի ծննդյան օրվա նախօրեին։ Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի աշակերտները կրթօջախի դահլիճում ներկայացրել են «Ինձ բացակա չդնեք» գրական-գեղարվեստական կոմպոզիցիան և արժանացել են հանդիսատեսի բարձր գնահատանքին։
Դեռևս մարտի 1-ից մեկնարկել էր Համո Սահյանի բանաստեղծությունների ասմունքի դպրոցականների համաքաղաքային մրցույթը։ Դպրոցական փուլի արդյունքներն ամփոփելուց հետո քաղաքային փուլին մասնակցելու է 90 աշակերտ։ Մրցույթն ամփոփվելու է ապրիլի 20-ին։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն