ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված է. «Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում»:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի հրաժարականն ընդունել էր ապրիլի 3-ին, իսկ երեկ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նոր վարչապետի անունը հայտնի կդառնա երկուշաբթի օրը, այսինքն` ապրիլի 14-ին: Լրագրողի դիտարկմանը, թե տասնօրյա ժամկետը լրանում է կիրակի օրը` ապրիլի 13-ին, այդ դեպքում ինչո՞ւ է վարչապետի անունը հրապարակվելու ապրիլի 14-ին, պարոն Շարմազանովը պատասխանել էր, թե կիրակին ոչ աշխատանքային օր է:
Ակնհայտ է այն, որ ՀՀ Սահմանադրության որևէ կետով վարչապետի նշանակման հարցում աշխատանքային կամ ոչ աշխատանքային օր լինելու առումով վերապահում չի արվում: Ուստի ստացվում է, որ ՀՀ Սահմանադրությանը հակասող որոշում է կայացվելու:
Aravot.am-ը այս մասին պարզաբանումներ ստացավ սահմանադրագետ Վարդան Պողոսյանից: Նա պատասխանեց. «Իմ կարծիքով` ՀՀ Սահմանադրությունը չի խախտվի այն պարագայում, եթե վարչապետի նշանակման հրամանագիրը լինի հաջորդ երկուշաբթի: Խախտում չկա, տասնօրյա ժամկետը պահպանվում է: Տասնօրյա ժամկետը այդ հստակությամբ սահմանվել է այն պատճառով, որ հնարավորինս շուտ կառավարութան կազմավորման գործընթաց իրականացվի, դրա համար ոչ միայն վարչապետի նշանակման համար է ժամկետ սահմանված, այլև կառավարության մյուս անդամների նշանակման, կառավարության ծրագրի ներկայացման համար: Քանի որ այդ ժամկետը վերջանում է կիրակի օրը, բնական եմ համարում, որ հրամանագիր ստորագրվի երկուշաբթի օրը: Մեծ պրոբլեմ չեմ տեսնում: Կիրակի օրը որևէ պաշտոնատար անձ պարտավոր չէ որևէ պաշտոնական գործողություն կատարել: Իսկ Դուք կարծում եք, որ Սահմանադրությունը միակ նորմատիվ փաստաթուղթն է, որի մեջ կյանքի բոլոր հնարավոր իրավիճակները կարելի է սահմանե՞լ»:
Կարդացեք նաև
Մեր այն դիտարկմանը, թե ՀՀ Սահմանադրության մեջ ՀՀ վարչապետի նշանակման ժամկետների հարցում որևէ խոսք չկա աշխատանքային կամ ոչ աշխատանքային օրերի մասին, պարոն Պողոսյանն այսպես արձագանքեց. «Ձեզ համար նորմալ կլինի՞, որ ցանկացած նշանակում, որոշում կամ հրամանագիր ՀՀ նախագահը շաբաթ կամ կիրակի օրը հրապարակի: Բայց ՀՀ Սահմանադրության մեջ գրված չէ, թե որ օրերին է նախագահը հրապարակում իր որոշումները, այդպես չէ՞: Փաստորեն պիտի համարել, որ դրանք է՞լ են ի սկզբանե անվավեր»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Այս դեպքում ինչպես բացատրել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի , մարտի վերին կիրակի օրը,
արձակած ,,ֆեյսբուքյան,, հրամանը…
Թե ? Աշոտյանը չի համարվում պաշտոնատար անձ…
Մի բան պարզ է ` երկրի օրենքները իրենց կամքն է և այնքան են շուռումուռ տվել , որ իրենց անհեթեթություններից իրենք էլ են խճճվել…
Շարմազանովը կարող էր չիմնալ և կիրակի օրվա պատճառաբանությունը բերել, բայց իրավաբանից ավելի գրագետ պատասխան էի սպասում: Իրականում ժամկետը չի խախտվում այլ պատճառով՝ 10-օրյա ժամկետը հաշվարկվում է ոչ թե վարչապետի հրաժարականից, այլ՝ կառավարության հրաժարականն ընդունելու պահից սկսած, ինչը տեղի է ունեցել ապրիլի 4-ին: