«Ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար, չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին». երեկ հայտարարել է Սերժ Սարգսյանը։
«ՉԻ» – Ցանկացած նորմալ երկրում նման հայտարարությունից հետո գործարար ակտիվության ինդեքսը կբարձրանար, հրավառություն կլիներ, մարդիկ դուրս կգային փողոց՝ իրար շնորհավորելու եւ այլն։ Ուշադրություն դարձրեք՝ Սերժ Սարգսյանը խոսում է չարություն արած աշակերտի նման, որն ուսուցչանոցում հանդիսավորապես խոստանում է«էլ տենց ղալաթ չանել»։ Բայց այստեղ հարց է առաջանամ՝ եթե նա գիտակցում է, որ իր պաշտոնավարումը փորձանք է Հայաստանի համար, ինչո՞ւ ժամանակից շուտ երկիրը չի փրկում այդ փորձանքից։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում