Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ ներքաղաքական դրություն. «Ժամանակ»

Ապրիլ 11,2014 11:49

Վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակման մասին որոշման հետաձգումը Հայաստանում ստեղծել է գրեթե արտակարգ քաղաքական իրավիճակ, կամ ավելի շուտ` բացահայտել այդ իրավիճակը:

Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի մասին ՍԴ որոշումից հետո իշխանությունները փորձում էին ապակողմնորոշել հասարակությանը, և նրանց զգալիորեն հաջողվել էր խառնաշփոթ իրավիճակ և տրամադրություններ ստեղծել հասարակության շրջանում, երբ մարդիկ չգիտեն ի վերջո ինչ անել՝ վճարե՞լ ապօրինի և հակասահմանադրական ճանաչված պարտադիր գումարները, թե՞ ոչ: Սակայն քաղաքացիներին անորոշության և խառնաշփոթի մատնող իշխանությունները այսօր ակնհայտորեն իրենք են խառնաշփոթի մեջ, ինչի մասին են վկայում նոր վարչապետի նշանակման շուրջ բանակցությունները:

Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո, ըստ էության, շոկային վիճակում հայտնված քաղաքական դաշտում բոլորը կողմնորոշվեցին մեկ-երկու օր հետո: «Հրաշալի քառյակը» սկսեց տարածել, որ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը պայմանավորված էր շուրջօրյա հանրահավաքների իր սպառնալիքով, իսկ իշխանություններն էլ սկսեցին տարածել տեղեկություններ, որ վարչապետի պաշտոնանկությունը նախապես պլանավորված էր, պարզապես հետաձգվել էր Սերժ Սարգսյանի ցանկությամբ: Այս ամենին զուգահեռ` ինտենսիվ տեղեկություններ սկսեցին տարածվել, որ գրեթե որոշված է, որ նոր վարչապետը Հովիկ Աբրահամյանն է լինելու` որպես, այսպես ասած, քառյակի համար էլ ընդունելի թեկնածու՝ հատկապես, որ նա Գագիկ Ծառուկյանի է խնամին է և այսպես ասած` ներիշխանական կամուրջ իշխանության թևերի միջև:

Եվ ահա, այս տեղեկատվական ալիքներից հետո հանկարծ պարզվում է, որ ՀՀԿ ԳՄ նիստում Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը չի հաստատվում և առնվազն հետաձգվում է, ընդ որում` բացակայում է որևէ հոդաբաշխ բացատրություն այն մասին, թե ինչու է հետաձգվում, կամ ընդհանրապես նրա անունից բացի` այլ անուն կա՞, թե՞ չկա:

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930