Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ վարչապետը՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին. «Ժողովուրդ»

Ապրիլ 11,2014 11:37

Հատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի հարցազրույցից:

Պարոն վարչապետ, ինչպիսին է Ձեր տեսակետը Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ։ Հայաստանի Սահմանադրական դատարանի՝ օրերս կայացրած վճռով օրենքի որոշ կետեր համարվեցին Սահմանադրությանը հակասող։ Այսքանից հետո արդյոք այդ համակարգը կներդրվի՞ ԼՂՀում։

– ԼՂՀ եւ ՀՀ սոցիալական համակարգերը քայլում են նույն ճանապարհով, եւ դրան այլընտրանք չկա։ Այդ պատճառով ՀՀ-ում կատարվող ցանկացած համակարգային փոփոխություն անհրաժեշտ է լինելու ներդնել նաեւ ԼՂՀ-ում։ Կուտակային կենսաթոշակային համակարգը եւս բացառություն չէ։ Մենք նախնականորեն պլանավորել էինք այստեղ ներդնել այդ համակարգը հաջորդ տարվանից, սակայն ՀՀ ՍԴ որոշումից հետո, բնականաբար, կարող են նաեւ փոփոխություններ լինել ժամկետների, ծավալների եւ սկզբունքների մեջ, ինչը կախված է լինելու գլխավորապես ՀՀ-ում կատարվող փոփոխություններից։

ԼՂՀում պարտադիր կուտակային համակարգի հետ կապված օրենսդրության ընդունումն ի՞նչ փուլում է, եւ արդյոք Ղարաբաղում եւս հանրությունը չի՞ ընդվզում այդ համակարգի ներդրման դեմ։ Հանրային տրամադրություններն այդ հարցի շուրջ ուսումնասիրե՞լ եք:

– Կուտակային կենսաթոշակային համակարգին անմիջականորեն վերաբերող օրենքները չեն ընդունվել այստեղ եւ գտնվում են նախագծային փուլում։ Սակայն նշեմ, որ նախապատրաստական որոշ օրենքներ (հատկապես՝ հարկային դաշտին վերաբերող) ընդունվել են։ Հասարակության շրջանում բավականին ժամանակ է՝ ներկայացվում է գաղափարը, եւ առանձնակի դժգոհություններ չեն նկատվել։ Ստեղծվել է համապատասխան տեղեկատվական կենտրոն, որն աշխատում է ռեֆորմի էության ներկայացման եւ լուսաբանման ուղղությամբ։ Մենք ձգտում ենք առավելագույն թափանցիկությամբ աշխատել, որպեսզի կարողանանք հաշվի առնել սոցիալական բոլոր խմբերի կարծիքները։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930