Սոցիալական քարտի բացակայության վերաբերյալ տեղեկանքը
փոխարինել են համարանիշի բացակայության վերաբերյալ տեղեկանքով
Փորձելով ամեն գնով մտցնել հարկադրական հակասահմանադրական նույնականացման քարտերը դրսի արտաքին դեստրուկտիվ կառույցների հրամանով, բիոմետրիկ փաստաթղթերի լոբբիստները ՀՀ Սահմանադրական դատարանի 4.10. 2006թ. թիվ 649 որոշումը շրջանցելու նպատակով վերաձեւափոխել են նույնականացման քարտերի վերաբերյալ օրենքները, փոխարինելով սոցիալական քարտի բացակայության վերաբերյալ տեղեկանքը համարանիշի բացակայության վերաբերյալ տեղեկանքով։
Դրա հետ մեկտեղ նրանց համար, ովքեր դեմ են նույնականացման քարտերին,
կատարվում էր կեղծ «զիջում», այսինքն՝ նրանց թույլ է տրվում վերցնել առանց համարանիշի նույնականացման քարտ։
Իսկ քանի որ կառավարությունը քաղաքացիներից շատերին դադարեցրել է տրամադրել նորմալ հին տեսակի անձնագրեր՝ անձնագրի ժամկետը լրանալուց հետո, ապա դա նշանակում է, որ պետտեռորի միջոցով քաղաքացիներին ստիպում են վերցնել նույնականացման քարտը։
Սակայն նույնականացման քարտերի լոբբիստները սխալվեցին։
Նույնականացման քարտերի վերաբերյալ օրենքներում վերջերս ընդունված լրացումները, միեւնույն է՝ կոպտորեն խախտում են Սահմանադրական դատարանի թիվ 649 որոշումը։
«Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Տվյալ հոդվածի 1-ին մասում նշված գործառնությունների հաշվառման եւ հաշվարկների փաստաթղթերը՝ նրանցում սոցիալական քարտերի համարների բացակայության դեպքում, համարվում են անվավեր նրանց համար, ովքեր չունեն սոցիալական քարտեր»։
Սահմանադրական դատարանը տվյալ 11 հոդվածի 2-րդ մասը ճանաչել է անվավեր, քանի որ այս հոդվածը խախտում է Սահմանադրությունը։ Ակնհայտ է, որ եթե քաղաքացին իր համոզմունքներից ելնելով (այդ թվում նաեւ կրոնական համոզմունքներից)՝ սկզբունքորեն հրաժարվում է նույնականացման քարտից (որը բավարարում է «Սոցիալական ապահովության քարտերի մասին» օրենքի հոդված երրորդի բոլոր բնորոշումներին) եւ համարանիշից, ինչպես նաեւ համարանիշի բացակայության վերաբերյալ տեղեկանք ստանալուց, ապա նախկինի նման «Տվյալ հոդվածի 1-ին մասում նշված գործառնությունների հաշվառման եւ հաշվարկների փաստաթղթերում» չի լինի սոցիալական քարտի (քանի որ նույնականացման քարտը դա նույնպես սոցքարտ է) համարանիշը։ Եվ նախկինի նման այս դեպքում քաղաքացին հանդիսանում է առանց սոցիալական քարտի անձ։ Նույնականացման քարտը նույն սոցիալական քարտն է, քանի որ բավարարում է «Սոցիալական ապահովության քարտերի մասին» օրենքի հոդված 3֊ի բնորոշումներին։
Այսպիսով, առկա է հոդված 11-ի 2-րդ մասում նշված իրավիճակը, «քաղաքացին չունի սոցիալական քարտ եւ դրա հետ մեկտեղ նախկինի նման չունի համարանիշ «հաշվառման եւ հաշվարկների փաստաթղթերում»։
Շատ կարեւոր է նշել, բիոմետրիկ փաստաթղթերի մեջ քաղաքացիների համար վիրավորական է ոչ միայն համարանիշը. վիրավորական է ամեն ինչ, այդ թվում՝ ստրկական ակնարկը-չիպը, ստրկական դրոշմի անալոգը, որի միջոցով ապագայում հետեւելու են ամեն մեկին, ինչպես հիմա դրա միջոցով հետեւում են չիպավորված անասուններին։ Եվ որի միջոցով, ինչպես հայտնի է բոլորին, նախապատրաստում են այն մտքին, որ ապագայում բոլորին չիպը ներդնելու են արդեն մաշկի տակ։
Այսպես, կառավարության հոգեբանական մանիպուլյացիան չի ստացվել, եւ մենք տեսնում ենք, որ քաղաքացին կարող է գաղափարական շարժառիթներից ելնելով հրաժարվել ոչ միայն համարանիշից, այլ նաեւ համարանիշից հրաժարվելու մասին տեղեկանքից եւ նույնականացման քարտից։ Եվ եթե կառավարությունը հակասահմանադրական նոր օրենքի համաձայն հրաժարվում է քաղաքացուն տրամադրել հին տեսակի անձնագիր, ապա ի հայտ է գալիս մի իրավիճակ, որը, ըստ Սահմանադրական դատարանի որոշման, ճանաչվել է հակասահմանադրական։
Հին տեսակի անձնագրեր կարող են ստանալ 16 տարեկան քաղաքացիները եւ 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիները։ Հին տեսակի անձնագրեր կարելի է ստանալ նաեւ որոշ երկրներում հյուպատոսական հիմնարկներում։
Նշենք նաեւ, ինչպես պարզել է իրավապաշտպան Թամարա Սարգսյանը, վերոհիշյալ օրենքը չի արգելում անձնագիր երկարաձգելը, եւ այդ փաստը իշխանությունները թաքցնում են ժողովրդից։
Նշենք, որ այս պայմաններում նույնականացման քարտ ստանալու կամավորությունը կեղծ է, քանի որ այն անձինք, ովքեր իրենց գաղափարական շարժառիթներից ելնելով հրաժարվում են ստանալ նույնականացման քարտեր եւ տեղեկանք համարանիշից հրաժարվելու մասին, հնարավորություն չեն ունենա հին տեսակի անձնագիր ստանալ, եւ ստեղծվում է սոցիալական քարտերի մասին օրենքի հոդված 11-ի 2-րդ կետում նշված հակասահմանադրական իրավիճակը։
Դա նենգաշորթություն է։
Այսպիսով, կառավարությունը կոպտորեն խախտում է Սահմանադրական դատարանի թիվ 649 որոշումը, եւ չկատարելու համար սահմանված է քրեական պատասխանատվություն։
Նշենք, որ արդեն բազմաթիվ քաղաքացիներ, որոնց հին տեսակի անձնագրի ժամկետը սպառվել է, եւ որոնց, փաստորեն, ստիպում են ստանալ նույնականացման քարտ, դիմել են հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնին, որպեսզի այս իրավապաշտպան կազմակերպությունը պաշտպանի իրենց շահերը։
Ի լրացում Սահմանադրական դատարանի որոշումների հակաօրինական խախտումներին, հարկավոր է նշել նաեւ Սահմանադրության լրացուցիչ խախտումները: Նույնականացման քարտերի եւ բնակչությունից ստիպողաբար մատնահետքեր հավաքելու պարտադրումը խախտում է Հայաստանի Սահմանադրությունը, քանի որ այն խախտում է անմեղության կանխավարկածը. մեզ բոլորիս հավասարեցնում են հանցագործներին եւ ահաբեկիչներին։
Կառավարությունը խախտել է նույնականացման քարտերը կամավոր ստանալու վերաբերյալ իր խոստումը՝ խաբելով ժողովրդին։ Առանց չիպի սովորական անձնագրի փոխարեն հարկադրաբար նույնականացման քարտ տրամադրելը նույնպես հանդիսանում է պետական ահաբեկչություն, խախտում է քաղաքացիների սահմանադրական իրավունքները, մարդու իրավունքների դեկլարացիան, ստեղծում է վտանգ քաղաքացիների եւ պետության համար, քանի որ անհնար է երաշխավորել տվյալների անվտանգությունը եւ քանի որ ձեռնոցներով հանցագործը կարող է ազնիվ մարդու մատնահետքերը դիտավորյալ թողնել հանցանքի վայրում։ Դա կարող է անել նաեւ մաֆիան կամ՝ այլախոհներին վերացնելու համար համակարգը։ Համաձայն գիտական տվյալների՝ մատնահետքերը պարունակում են հոգեբանական, ֆիզիոլոգիական տեղեկատվություն, ինչը նույնպես մարդու սահմանադրական իրավունքների, նրա անձնական, ընտանեկան գաղտնիքի խախտման եւ ազգային անվտանգության սպառնալիք է ստեղծում։ Նույնականացման քարտ պարտադրելը եւ մատնահետքեր բնակչությունից պարտադիր հավաքումը նաեւ վիրավորանք է եւ դաժան վերաբերմունք եւ դա նույնպես խախտում է ՀՀ Սահմանադրությունը եւ Մարդու իրավունքների դեկլարացիան։
ՀՀ Սահմանադրության խախտումը կայանում է դրանում, որ մի քաղաքացու մոտ հին տեսակի անձնագրի ժամկետը լրանում է, օրինակ՝ մեկ տարուց, իսկ մյուս քաղաքացու անձնագրի ժամկետը լրանում է 10 տարուց։ Ուրեմն, ստացվում է, որ տարբեր քաղաքացիներն ունեն տարբեր իրավունքներ։ Դա նույնպես հակասահմանադրական է։
Ա. ՌՈՒԲԵՆ
«Առավոտ» օրաթերթ