Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԲ-ի ու ԱՄՀ-ի լավատեսությունը հիմք չունի». «Ժամանակ»

Ապրիլ 11,2014 10:49
Vahagn Xachatryan

Արժույթի միջազգային հիմնադրամը երեկ շուրջ կես տոկոսով նվազեցրել է Հայաստանի կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշը: Ըստ World Eceonomic Outloook զեկույցի` Հայաստանի տնտեսությունը այս տարի կաճի 4.3 տոկոսով, մինչդեռ, անցած տարվա հոկտեմբերին համանուն զեկույցը 4.8 տոկոս տնտեսական աճ էր կանխատեսում Հայաստանի համար: Զեկույցում նշվում է, որ ուկրաինական ճգնաժամը բացասական ազդեցություն է թողնում Ռուսաստանի տնտեսության վրա, ինչն էլ բացասաբար է ազդում Հայաստանի տնտեսության վրա:

Միաժամանակ, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակը նախօրեին Հայաստանի տնտեսության մասին զեկույց էր պատրաստել և տարածել, որը սակայն պաշտոնապես հրապարակված չէ: Համաձայն այդ զեկույցի (Armenia: Looking for More Dynamism)` այս տարի Հայաստանին սպասվում է մոտ 5% տնտեսական աճ: Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, ըստ ՀԲ փորձագետների, այս տարի կազմելու է 3752 դոլար (2013թ. մոտ 3500 դոլարի փոխարեն), իսկ հաջորդ տարի՝ 4110 դոլար, ինչը նշանակալի աճ է: Հիշեցնենք նաև, որ նախկինում Համաշխարհային բանկը Հայաստանի համար 2014-ին 4-5% աճ էր նշում:
Սակայն որքանո՞վ են իրատեսական Արժույթի միջազգային հիմնադրամի 4.3% և առավել ևս` Համաշխարհային բանկի փորձագետների 5% տնտեսական աճի գնահատականները: Հիշեցնենք, որ մեր թերթին տված հարցազրույցում ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը այս տարվա համար տնտեսական անկում էր կանխատեսել:

Տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը ևս վստահ է՝ Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետները չափից դուրս լավատես են եղել: «Ինձ համար շատ զարմանալի է, որ Համաշխարհային բանկի նման լուրջ կազմակերպությունը նման լավատեսական կանխատեսումներ է արել: Մի շատ պարզ բան՝ վերջին օրերի ցրտահարությունների պատճառով գյուղատնտեսության համախառն արդյունքը էականորեն նվազելու է այս տարի: Միայն սա բավարար էր, որ նման ցուցանիշ չկանխատեսվեր, քանի որ գյուղատնտեսությունը վերջին տարիների աճն ապահովող հիմնական ոլորտներից է: Իրենց կանխատեսումներում և ՀԲ-ն, և ԱՄՀ-ն այս ցրտահարությունը հաշվի չեն առել»,- ասաց Վ. Խաչատրյանը:

Հրայր Մանուկյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930