«Երբ Սերժ Սարգսյանն ասում է, թե այլեւս չի առաջադրվի, ինչ է, ալիեւյան սկզբունքնե՞րն է ուզում հերքել։ Հանրապետության նախագահը կարող է երկու անգամ ընտրվել, ինչի՞ համար է նա խոսում դրա մասին, դա անտեղի բան է»,- ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը։
Նա վստահ է՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու դեպքում Սերժ Սարգսյանը, «կիսակրիմինալ ուժերի»՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ մյուսների հետ դասական ձեւով կեղծելով 2017 թ. ԱԺ ընտրությունները, կդառնա վարչապետ։
Մակեյանը հիշեց Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 2005 թ. անցկացված սահմանադրական բարեփոխումները. «Նպատակը նույնն էր. այն ժամանակ էլ որոշակիորեն ուժեղացան վարչապետի լիազորությունները, եւ համոզված եմ, որ իրենք փոխհամաձայնության էին եկել, որ Քոչարյանը պետք է վերադառնար որպես վարչապետ, պարզապես 2008-ի կրակոցները, այնուհետեւ Հայ ազգային կոնգրես քաղաքական միավորման գործունեությունը կանխեցին նրա վարչապետ դառնալը, իսկ ավելի ուշ Սերժ Սարգսյանն էլ արդեն շահագրգռված չէր, որ Քոչարյանը գա վարչապետ»։ «Եթե ինքն ասում է՝ ես չեմ դառնա նախագահ կամ վարչապետ, ես կարող եմ հավատալ՝ ուրեմն Քոչարյանին են բերելու կամ իրենց մարդուն, միեւնույն է։ 7 տարին բավական ժամկետ է, որ ժողովրդի հիշողությունը մթագնի, եւ իրենց 15 տարվա կրակոցները, սպանությունները մոռացվեն»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում