Աշտարակի քաղաքապետը ծառայողական մեքենան գնել է ինքն իրենից: Բոլորովին վերջերս՝ մոտ 2 շաբաթ առաջ, 5 միլիոն 980 հազար դրամով գնել է իր անձնական օգտագործման «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան: Մասնագետների կարծիքով, այդ մեքենայի շուկայական գինը հազիվ հասնի 4 միլիոն դրամի, բացի այդ, նույն մեքենան շուկայում կարող էր տարիներով չվաճառվել: Բայց դե ճկուն մտքի տեր քաղաքապետը մեկ ձեռքով երեք ձմերուկ է բռնել. համ մեքենան է վաճառել, համ ծառայողական է ունեցել, համ էլ այն վաճառել է շուկայականից զգալի բարձր գնով:
Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում