Վարչապետի թեկնածուի ու Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցերը չեն քննարկվել այսօր՝ ապրիլի 10-ին, ՀԱԿ, ԲՀԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
«Քննարկել ենք նոր իրավիճակում հետագա քայլերը, իսկ թե կոնկրետ ինչ քայլեր ենք նախատեսում, դեռ քննարկման փուլում է: Մենք մեր գործընկերներին ներկայացրել ենք նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մանրամասները»,- ասաց նա:
Մանրամասները կարող եք կարդալ` NEWS.am-ի կայքում