Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը իր թիմը վերարտադրելու խնդիր է լուծում. Էդուարդ Անտինյան

Ապրիլ 10,2014 22:46

Քաղաքագետ Էդուարդ Անտինյանը Սահմանադրական բարեփոխումների համար նպաստավոր պայմաններ այս պահին չի տեսնում:

«Որովհետեւ մեր երկրում կա խորը եւ համապարփակ ճգնաժամ: Հասարակական անվստահության այնպիսի մթնոլորտ, որ Սահմանադրական բարեփոխումներ անել եւ փորձել կառավարման համակարգը փոխելով՝ երկրում իրավիճակ փոխել, հնարավոր չէ»,- ասաց քաղաքագետը:

Ըստ նրա, Սահմանադրական բարեփոխումներով իշխանությունը լուծում է վերարտադրության խնդիրը եւ փորձում է  հասարակության աչքին թոզ փչել, թե իբր չեն ուզում վերարտադրվել:

Պարոն Անտինյանը չի կիսում քաղաքագետների տեսակետը, թե բարեփոխումների հետեւում Ռուսաստանն է. «Որովհետեւ Ռուսաստանը ցանկացած հնարավորություն ունի ճնշում գործադրելու մեր իշխանությունների վրա, առավել եւս, որ մեր իշխանությունները առանձնապես չեն դիմադրում այդ ճնշումներին: Բարեփոխումների հայեցակարգը մեր տեղական նշանակության շուստրիություն է»:

Անդրադառնալով նախագահի հայտարարությանը, թե ինքը նախագահ վերընտրվելու կամ վարչապետի հավակնություններ չունի, քաղաքագետն ասաց. «Եթե որեւէ մեկը հավակնություններ չունի ընդամենն ասում է, որ իր պաշտոնավարումից հետո դուրս է գալիս քաղաքականությունից: Ոչ թե ասում է՝ այս երկու պաշտոնը չեմ ուզում, էն էլ այնքան լղոզված է ասում.  խորհրդարանական կառավարման  վարչապետ չի ուզում, բայց չի ասում, եթե այս փոփոխությունը չանցնի, ու իր մոտիկներից մեկը լինի նախագահ, վարչապետ կուզի՞, թե՞ ոչ: Այս տարբերակի մասին խոսք չկա»:

Քաղաքագետի համոզմամբ, Սերժ Սարգսյանի իշխանությունը չի կարողանալու վերարտադրվել, բայց սա արվում է, որ իր թիմը պահվի. «Այստեղ համակարգի վերարտադրությունն են ապահովում, ոչ թե անձի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    ինչքան կազիրոկում կոֆե եփող կար, հիմա “քաղաքագետ” ա դառել

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930