Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան. Հիմա էլ Սերժ Սարգսյանի ժամկետը կլրանա, կգնա, մեկ ուրիշը կգա. 1in.am

Ապրիլ 10,2014 22:22

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

 

– Պարոն Մանուկյան, Սերժ Սարգսյանն այսօր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ինքն այլևս երբեք չի առաջադրվի որպես ՀՀ նախագահ: Նա նաև ավելացրել է, որ «մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին»: Արդյո՞ք սա ուղերձ էր նաև ՀՀ նախկին նախագահներին, հատկապես Ռոբերտ Քոչարյանին:

– Բայց ինչու ես պետք է մտածեմ այդպիսի բաների մասին: Ինքն այդպես է հայտարարում, իր հայտարարության հետ համաձայն եմ: Դա աշխարհում շատ ընդունված մոտեցում է, ես այդտեղ քննարկելու հարց չունեմ:

– Ս. Սարգսյանը նաև հայտարարել է, որ եթե Հայաստանն անցնի խորհրդարանական կառավարման համակարգին, ինքը չի ուզենա վարչապետ դառնալ:

– Միայն կարելի է հարգել այդպիսի որոշումը, հատկապես, որ օրենքը դա չի արգելում: Դա կամ իր ցանկությունն է, կամ էլ գտնում է, որ իսկապես չարժե, որ երկրում մեկը երկար մնա: Դա քաղաքական մոտեցում է, որը միայն հարգանքի է արժանի:

– Ս. Սարգսյանի այդ հայտարարությունից հետո կարծիքներ հնչեցին, թե այդպիսով նա հասկացնել է տալիս, որ կամաց-կամաց հանձնում է իշխանությունը:

– Ամբողջ աշխարհում ցանկացած նախագահ իր ժամկետի ավարտին դուրս է գալիս, և ընտրությունների միջոցով ձևավորվում է նոր իշխանություն: Դա տեղավորվում է համաշխարհային ստանդարտների մեջ: Ի՞նչ է նշանակում՝ իշխանություն հանձնել:

– Քաղաքական շրջանակներում տեսակետ կա, որ հատկապես այս շրջանում լարվել են Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի թիմի հարաբերությունները: Իսկ Ս. Սարգսյանն իր այդ հայտարարությամբ, կարծես թե, նրանց անուղղակիորեն ուղերձ է հղում:

– Ռ. Քոչարյանի ժամկետն էլ, երբ անցավ, նա հեռացավ, փոխարենն ուրիշը եկավ: Հիմա էլ Ս. Սարգսյանի ժամկետը կլրանա, կգնա, մեկ ուրիշը կգա: Բնականոն փոփոխություններ են, որոնք տեղի են ունենում ամբողջ աշխարհում: Ինչու դրա տակ ինչ-որ բան փնտրել: Ես չեմ էլ պատկերացնում, թե ինչ կարելի է փնտրել և փնտրելուց հետո ինչ գտնել:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Առաջին լրատվական»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930