Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՀՀԿ գործադիր նիստում այդպես էլ չտրվեց նոր վարչապետի անունը: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասաց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոնսուլտացիաներ է անցկացրել քաղաքական տարբեր ուժերի հետ. «Այսօր հանրապետության նախագահը կուսակցության գործադիր մարմնի անդամներին ներկայացրեց կոնսուլտացիաների ընթացքը, եւ երկուշաբթի օրը տեղի կունենա կուսակցության մարմնի գործադիր նիստ, իսկ հետո խորհրդի նիստ, որտեղ մենք կորոշենք, թե ով է լինելու Հայաստանի Հանրապետության նոր վարչապետը»,- ասաց նա:
ՀՀԿ մամուլի խոսնակը չցանկացավ որեւէ թեկնածուի անուն տալ, նշեց նաեւ, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նիստին մասնակցում էր:
Մանրամասները տեսանյութում.
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ