Այս պահին ընթանում է Հայ ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը: Տեր-Պետրոսյանին ուղեկցում են Ստեփան Դեմիրճյանը եւ Լեւոն Զուրաբյանը, Ծառուկյանին՝ Ստեփան Մարգարյանն ու Վարդան Օսկանյանը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ Ռուբեն Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը։
Ոչ իշխանական քառյակի մյուս ներկայացուցիչը՝ ՀՅԴ-ն չի մասնակցում։ Աղվան Վարդանյանը հայտնեց «Ա1+»-ին՝, որ նման հանդիպման անհրաժեշտություն չեն տեսնում, եւ հանդիպման պայմանավորվածություն չի եղել։
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, քիչ առաջ լրագրողներին հայտնել է, որ երկուշաբթի օրը տեղի կունենան ՀՀԿ Գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերը, որի ժամանակ կորոշվի երկրի նոր վարչապետի անունը:
Մանրամասները կարող եք կարդալ` «Ա1+»-ի կայքում