Լրահոս
Օրվա լրահոսը

Ալբերտ Փարսադանյան. «Այսպիսի բեսպրեդել միայն Իջեւանում է հնարավոր»

Ապրիլ 10,2014 21:40

Իջեւանի կենտրոնում գտնվող ինն հարկանի հյուրանոցը խորհրդային տարիներին համարվում էր քաղաքի խորհրդանիշը: Շենքի գլխին տեղադրված, հյուրանոցի անվան տառերի մեծ մասն ընկել է: Վերջին 2 տարում հյուրանոցից հանվում, տարվել են ալյումինե պատուհանները, պատերի մարմարե սալիկները, աստիճանների մշակված քարերը եւ այլն: Հյուրանոցում նախկինում բնակվում էին Ադրբեջանից փախստականների ընտանիքներ, սահմանամերձ Բերքաբեր գյուղից սերված, ադրբեջանական ոտնձգությունների հետեւանքով տնազուրկ դարձած մի ընտանիք եւ այլոք: Մի քանի տարի առաջ այդ ընտանիքները տարհանվեցին սեփականաշնորհված հյուրանոցից: Այժմ հյուրանոցի առաջ մեծ աղբակույտ է: Շենքի կողքին գտնվող, հյուրանոցի հետ միասին սեփականաշնորհված, հյուրանոցի մաս կազմող երկհարկանի կլոր շինության մեջ գործում են վարսավիրանոց եւ էլեկտրական սարքավորումների նորոգման կետ: Զրուցեցինք 1977 թվականից մինչ օրս այդ տարածքում վարսավիրությամբ զբաղվող Ալբերտ(Նարիման) Փարսադանյանի հետ: Նա մեծ ցավ է ապրում, որ երբեմնի գեղեցիկ հյուրանոցը թալանվել է:

IMG_0004

 

Ալբերտն ասաց. «Ալյումինե շրջանակները պոկել են, կիլոգրամը 400 դրամով, որպես մետաղե ջարդոն, հանձնել: Ապրիլի 9-ին ալյումինե վերջին կոնստրուկցիաները հանեցին-տարան:  Հյուրանոցի պատերի մոզաիկա կազմող սալիկները պոկել, տարել են: Նման բեսպրեդել միայն Իջեւանում է հնարավոր: Ես այս թալանի մասին երկու անգամ հանրապետության նախագահին նամակ եմ գրել, սակայն` անօգուտ»:

Մեր տեղեկություններով` Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը 2000թ. օգոստոսի 29-ին թիվ 52 որոշում է ընդունել հյուրանոցը սեփականաշնորհելու մասին, ՀՀ կառավարությունը 2000թ. նոյեմբերի 11-ին կայացրել է հյուրանոցի սեփականաշնորհման վերաբերյալ թիվ 914 որոշումը: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը մտահոգ է հյուրանոցի ավերվելով: Իջեւանի քաղաքապետարանում հայտնեցին , որ չգիտեն , թե ովքեր են հյուրանոցը սեփականաշնորհած «Իջեւանատուն» ՓԲԸ-ի սեփականատերերը: Այդ ընկերությունը հեռակա կարգով կատարում է գույքահարկի իր պարտավորությունները:

IMG_0006

«Իջեւանատուն» ՓԲԸ տնօրեն Գաբրիել Ջաֆալյանի ստորագրությամբ 3 անգամ նամակ է ուղարկվել Հայաստանի էլցանցերի Տավուշի մասնաճյուղի ղեկավարությանը` հյուրանոցին կից կլոր շինությունում բնակվող թոշակառու ոստիկան Արմեն Թունինյանի եւ այնտեղ վարսավիրությամբ զբաղվող Ալբերտ Փարսադանյանի զբաղեցրած տարածքի էլեկտրասնուցումը դադարեցնելու պահանջով: Ա. Թունինյանն արդեն ազատել է այդ տարածքը: Մեծ հյուրանոցը ի տես բոլորի ավերվել է: Ո՞վ պետք է ստուգի «Իջեւանատուն» ընկերության կողմից հյուրանոցի սեփականաշնորհման պայմանագիրը, թե կառավարությունը հյուրանոցի վաճառքը թույլատրելով` չի՞ սահմանել այնտեղ ներդրումների կատարման, օբյեկտի նպատակային նշանակությունը պահպանելու պարտավորություններ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Այդքան էլ դժվարի չի պարզել, թե ում է պատկանում, կամ ում անունով է գրացված Իջևանատուն ՓԲԸ-ն:
    Անցեք հղումով, ու ամեն ինչ իր տեղը կընկնի 🙂

    https://www.e-register.am/am/companies/874672

  2. Վահե says:

    Տավուշբաշի Ղուլի հերթական ապաշնորհ գործելակերպի և թալանի դրսևորումներից ևս մեկ օրինակ:

  3. ԲՂԴՈ says:

    Առաջինի ախպեր Սաշիկն ուզում էր Ղուլից էս հյուրանոցը քցի,բայց մեր Ղուլը հեռատեսորեն թալանեց ,որ աչք ունեցող ու փայ մտնող չլինի:Արա դե որ ասմեն օձի ուղեղ ունիմեր Ղուլը ճիշտա էլի:

  4. Կարինե says:

    Ավերված հյուրանոցի պատկերը խորհրդանշում է մարզպետի կառավարման տարիները,որի հետևանքով ամբողջ մարզն է վերածվել ավերակների:Քայքայված գյուղատնտեսություն իր անպաշտպան և մարզպետի կողմից խաբված գյուղացիներով,կրթության և առողջապահության ոլորտ՝ մարզպետի կայականություններով նշանկված ապաշնորհ ղեկավարներով,թալանված և անտերության մատնված անտառային և գյուղատնտեսական նշանակության հեկտարներով հողատարածքներ իր և մերձավորների անուններով,հանքեր և այլ հանրայի հարստություններ,էլ որը նշենք …

  5. Anna says:

    Տավուշում ամեն ինչ նման է լքված հյուրանոցի պատկերին:Ղուլը և նրան հովանավորողները ինչքան ուզում են ասել ու ներկայացնել,որ ամեն ինչ Տավուշում վարդագույն է,ավաղ ամեն ինչ մոխրագույն է ու գորշ: Իսկ սեփական մեղքը բարդել ուրիշների վրա,անհաջողությունների մեղավոր համարել միշտ ուրիշներին Ղուլին շատ բնորոշ հատկանիշ է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930