Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ առաջնայինը ոչ թե սահմանադրական, այլ տնտեսական բարեփոխումների իրականացումն է. Zham.am

Ապրիլ 10,2014 21:08

Քիչ առաջ «Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ եթերում Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ այսօր տեղի է ունեցել  ԲՀԿ ներկայացուցիչների հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախագահի հետ քննարկումը հիմնականում ընթացել է չորս հարցերի շուրջ: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ԲՀԿ օրակարգում չկա կոալիցիա մտնելու հարց, քանզի ԲՀԿ- ի համար երբևէ ինքնանպատակ չի եղել պաշտոններ զբաղեցնելու հարցը: ԲՀԿ-ի համար առաջնային նպատակ է շարունակում մնալ երկրի զարգացումն ու առաջընթացը, ինչպես նաև ազգաբնակչության կյանքի որակի բարելավման ապահովումը:

Նախագահի մոտ քննարկվել է նաև Սահմանադրության փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ հարցը:Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է ԲՀԿ դիրքորոշումն առ այն, որ կուսակցությունը սկզբունքորեն դեմ է սահմանադրական փոփոխությունների փաթեթին և դրա քննարկմանը, հատկապես այս ժամանակահատվածում, երբ երկրում առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ: Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ այս փուլում երկրում առաջնայինը ոչ թե սահմանադրական, այլ տնտեսական բարեփոխումների իրականացումն է:

Մանրամասները կարող եք կարդալ` Zham.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930