Իսպանական «Ատլետիկո Մադրիդ» ֆուտբոլային ակումբը անվանական մարզաշապիկներ է նվիրել ադրբեջանցի նախարարներին, հայտնել է «Բաքը» ադրբեջանական թիմի գործադիր տնօրեն Յաշար Սեիդովը: Փոխանցում է «Հաքքին.ազ»-ը:
«Ատլետկո»-ի հովանավորներից մեկը ադրբեջանցի օլիգարխ Հաֆիզ Մամեդովն է: Մադրիդյան ակումբը մեկ անգամ չէ, որ խաղն անցկացրել մարզաշապիկի վրա առկա ադրբեջանական գովազդով, այդ թվում՝ «Խոջալուի դեպքերին» աջակցող նշանով:
«[Ակումբի] ղեկավարությունը շարունակում է գոհունակություն հայտնել Ադրբեջանի հետ արդյունավետ համագործակցության համար և ադրբեջանցի նախարարներին անվանական մարզաշապիկներ է ուղարկել», – ասել է Սեիդովը:
Անվանական հագուստներ են ստացել սպորտի և երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովը, կրթության նախարար Միքայիլ Ջաբարովը, SOCAR-ի և AFFA ընկերությունների նախագահ Ռովնագ Աբդուլաևը, և այլք:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ