Ապրիլի 9-ին Բրյուսելում` «Հայ տանը», Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և համայնքային բոլոր կառույցների աջակցությամբ տեղի ունեցավ բարեգործական-տեղեկատվական միջոցառում` նվիրված քեսաբահայությանն ու նրանց խնդիրներին:
Բացման խոսքով հանդես եկավ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի Բենելուքսի փոխանորդ Զատիկ վարդապետ Ավետիքյանը: Այնուհետև ելույթ ունեցող բանախոսները ներկայացրեցին Սիրիայի հայ համայնքի, մասնավորապես` քեսաբահայության պատմությունը:
Միջոցառման ընթացքում ուղիղ կապ հաստատվեց Բեյրութի «Վան» ռադիոկայանի տնօրեն Ավո Գիդանյանի և քեսաբցի փախստական Կարո Սևան Մանճիկյանի հետ: Վերջիններս ներկաներին պատմեցին քեսաբահայության խնդիրների և կարիքների մասին: Նրանք բարձր գնահատեցին աշխարհասփյուռ հայության կողմից ցուցաբերվող թե՛ բարոյական, թե՛ նյութական աջակցությունը:
Միջոցառման վերջում տեղի ունեցավ հանգանակություն, որն ուղղվելու է Քեսաբի հայերի օգնությանը:
ՀՀ ԱԳՆ