«Ես որեւիցե կոնկրետություն այդ հարցում չգիտեմ: Երբ կլինի կոնկրետ առաջարկություն՝ գործադիր մարմինը կքննարկի, հետո արդեն պարզ կդառնա: Ես հիմա չեմ ուզում գուշակություններ անել եւ անուններ ասել»,- Aravot.am-ի հետ զրույցում վարչապետի հավանական թեկնածուների մասին մեր հարցին այսպես պատասխանեց ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Հարցին՝ Ձեզ համար նախընտրելի թեկնածու կա՞՝ նա պատասխանեց. «Իմ համար նախընտրելի թեկնածուն, բնական է, ՀՀԿ անդամ այն մարդն է, որը կարող է իր վրա վերցնել որոշակի պատասխանատվություն:
Որպես վարչապետի հավանական թեկնածու, շատ է շրջանառվում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անունը: Նրա հետ որոշակի խնդիրներ է ունեցել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը, որը Հովիկ Աբրահամյանին անուղղակիորեն մեղադրել էր հայերենին լավ չտիրապետելու մեջ եւ ասել, որ նրա քաշի չափ գիրք է գրել:
Ուստի մեր հարցին՝ Հովիկ Աբրահամյանը Ձեզ համար նախընտրելի եւ ընդունելի՞ թեկնածու է վարչապետի համար՝ Համլետ Հարությունյանը պատասխանեց. «Ինձ համար նախընտրելի թեկնածուներ կան: Հովիկ Աբրահամյանը բավականին ծառայություններ է մատուցել եւ վաստակ ունի, որ նրա մասին խոսենք: Բայց ՀՀԿ-ում էլի թեկնածուներ կան: Ես այն կարծիքին եմ, որ իմ համար ցանկալի է, որ վարչապետ լինի իմ կուսակից ընկերներից մեկը, որը վաստակել է այդ իրավունքը: Պետք չի, որ անուններ տանք: Նրանք բացառիկ մարդիկ են, շատ քիչ են մարդիկ, որոնք կարող են վարչապետ աշխատել: Վարչապետն ամենասահմանափակ պաշտոնն է»:
Կարդացեք նաև
Մենք ճշտեցինք,՝ եթե Դուք ուրիշի եք տեսնում այդ պաշտոնում, այսինքն, Հովիկ Աբրահամյանը հարմար չէ՞ այդ պաշտոնի համար՝ Համլետ Հարությունյանը պատասխանեց. «Իհարկե, հարմար է: Հովիկ Աբրահամյանը շատ հետաքրքիր քաղաքական ֆիգուր է: Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ նա շատ ընդունելի թեկնածու է՝ քաղաքական ուժերի կողմից: Նա էլ է ընդունելի , եւ Կարեն Կարապետյանն է ընդունելի: Բայց ես կուզեի, որ իմ կուսակից ընկերներից մեկը լինի վարչապետ, որովհետեւ այնպիսի մարդկանց մասին են մամուլում խոսում, որոնք ոչ մի կապ չունեն ոչ քաղաքական մեծամասնության, ոչ ներկայի, անցյալի կամ ապագայի հետ: Բայց Սերժ Սարգսյանի ցանկությունների մասին կարծիք հայտնելը շարքային կուսակցական անդամների համար մի քիչ պատշաճ չէ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Խոսում է հոգեգալստական ծերակույտը…….. :::)))))
Կարեն Կարապետյանին վարչապետ դարձնելը սխալ է և ամոթ, որ նա սերժի մոտ վարչապետի:Նա տեղով նախագահ է և ինչպես կդառնա ինքնակոչ ոչնչության ենթական:Բարոյազրկող է, չի կարելի:Նա հայերի երկրորդ Կարեն Դեմիրճյանն է լինելու և արժանի զավակն իր ժողովրդի:Չուչելներին շղթայելու թագավորին դիմավորելու ժամանակն է: