Մարդու իրավունքների տեսակետից առավել խոցելի բնագավառներից է հանդիսանում ոստիկանության հետ քաղաքացիների հարաբերությունները, որին իրենց զեկույցներում անդրադարձել են մի շարք միջազգային կազմակերպություններ: Մասնավորապես, ԱՄՆ Պետդեպարտամենտը, Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ): 2010-2013 թթ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը իրականացրել է մարդու իրավունքների վիճակի ուսումնասիրություն ոստիկան-քաղաքացի հարաբերություններում:
Կազմակերպության կողմից ուսումնասիրվել է, և՛ օրենսդրությունը, և՛ օրենսդրության կիրառումը: Ուսումնասիրությունների արդյունքում պատրաստվել են զեկույցներ, տեղեկանքներ, որոնցում վեր են հանվել մարդու իրավունքների խախտումների հանգեցնող պատճառները և ներկայացվել են դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ: Իմի բերելով մարդու իրավունքների խախտման դրսևորումները 2010-2013 թթ. կազմակերպությունը կարևոր ուշադրություն է դարձրել նաև ոստիկանության բարեփոխումների ծրագրերին:
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ՈՍՏԻԿԱՆ-ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ զեկույցն ամբողջությամբ` այստեղ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ