Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական եւ ՕԵԿ-ական պատգամավորները ճողոպրեցին նախագահական նստավայրի ետնամուտքից

Ապրիլ 10,2014 18:26

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս պահին նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի են ունենում քաղաքական կունսուլտացիաներ`վարչապետ նշանակելու հարցով: ՀՅԴ-ական պատգամավորները նախագահի հետ հանդիպմանը եկան ու գնացին ետնամուտքից`լրագրողների աչքից հեռու:

ԲՀԿ-ական պատգամավորները թեեւ նախագահի նստավայր մտան կենտրոնական մուտքից, բայց այնտեղից առ այս պահը այդպես էլ դուրս չեկան: Լրագրողները ենթադրում են, որ նրանք էլ հեռացան ետնամուտքից, քանի որ 18.00-ին պետք է մեկնարկեր նախագահի հանդիպումը ՕԵԿ-ական պատգամավորների հետ:

Մինչ այժմ, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի մեքենան նախագահական նստավայրի դիմացի մայթին էր կանգնած, քիչ առաջ այն շարժվեց նախագահական նստավայրի ետնամուտք, ավելի ուշ`այդ ուղղությամբ էլ հեռացավ:

Խոսակցություններ են շրջանառվում, որ նախագահի հետ հանդիպմանը եկել էր նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն, ի տարբերություն իր պատգամավորների, նախագահական ապարատ էր մտել ետնամուտքով:

Ավելի ուշ նախագահի հետ հանդիպումից հետո ՕԵԿ-ական պատգամավորները նույնպես հեռացան նախագահական նստավայրի ետնամուտքից` առանց լրագրողների հետ շփվելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930