Ապրիլի 10-ին Ադրբեջանից Հայաստան վերադարձած, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 22-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը զննվել է Իջեւանի բժշկական կենտրոնում, ապա տեղափոխվել Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: ՀՀ պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից տեղեկացանք, որ Արսենն այնտեղ պետք է հետազոտվի, որպեսզի պարզվի՝ նա առողջական խնդիրներ ունի՞: Մեր հավաստի տեղեկություններով Արսեն Խոջոյանը նման չէ Ադրբեջանից վերադարձած հայի, առողջական ոչ մի խնդիր չունի, նրան Ադրբեջանում չեն տանջել: Ապրիլի 8-ին մենք գրել էինք, որ Արսեն Խոջոյանն ինքնակամ է հայտնվել Ադրբեջանի տարածքում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ