Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի հրաժարականն ու Սահմանադրության բարեփոխումներն իրար հետ կապ ունեն

Ապրիլ 10,2014 18:06

Քաղաքագետ Արմեն Բադալյանի համար պատահական չէ, որ Սահմանադրական բարեփոխումների  հայեցակարգը փոխվեց վարչապետի հրաժարականից մի քանի օր հետո:

«Ամենայն հավանականությամբ ինչ-որ մի քաղաքական գործընթաց է տեղի ունենում Հայաստանում, ու չեմ կարծում, որ հայաստանածին հեղինակներ ունի: Այդ գործընթացի նպատակն է Հայաստանում միակենտրոն նախագահական իշխանության փոփոխությունը խորհրդարանական կառավարման համակարգի ամենավստահելի վարչապետով եւ ավելի վստահելի, ոչ մեկից չվերահսկվող խորհրդարանի միջոցով»,- ասաց քաղաքագետը:

Քաղաքագետը այս բարեփոխումների հետեւում տեսնում է Ռուսաստանին. «Հայաստանը Մաքսային միությանն անդամագրվելու ճանապարհային քարտեզի մոտ 70 տոկոսը կատարել է, մնացել է շատ քիչ տոկոս, որը ժամանակի ընթացքում կկատարի ու ՄՄ անդամ երկրի ղեկավարները պետք է  լինեն շատ ավելի վերահսկելի Ռուսաստանի իշխանությունների կողմից: Իհարկե, դա չի նշանակում, որ այսօրվա ղեկավարները վերահսկելի չեն, բայց չպետք է մոռանալ , որ այսօրվա ղեկավարներն այն ղեկավարներն են, որոնք 3,5 տարի որոշակի քաղաքական բանակցություններ են ունեցել Եվրոպայի հետ , ինչը Ռուսաստանը չի ներել ու նրանցից ազատվելու ճանապարհներ են փնտրում»:

Պարոն Բադալյանը չի ցանկանում շտապել իր գնահատականների մեջ ու ասել, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը վտանգված է. «Կախված է նրանից, թե վարչապետը  քաղաքական ինչպիսի գործառույթներ կիրականացնի:  Որովհետեւ հնարավոր տարբերակները երեքն են` ժամանակավոր վարչապետ, երկարաժամկետ վարչապետ, որը բարեփոխված Սահմանադրության  արդյունքում կլինի երկրի ղեկավար վարչապետ, երրորդ տարբերակն էլ այն է, որ վարչապետը կմնա մինչեւ վերջ, ապա կփոխարինվի նախագահով: Տեսնենք` վարչապետը ով կլինի, ավելի հստակ եզրակացություններ կանենք»:

Ըստ նրա, այս բարեփոխումների արդյունքում Հայաստանը դառնալու է Ռուսաստանի համար հեշտ կառավարելի երկիր:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930