Լրահոս
Օրվա լրահոսը

ИТАР-ТАСС. Ղրիմը Ռուսաստանին միացնելը նախատեսված չէր. Պուտին

Ապրիլ 10,2014 17:33

Ռուսաստանը չէր պատրաստվում Ղրիմն իր կազմին միացնել, որոշումը կայացվել է տեղի բնակիչների տրամադրության մասին տվյալներ ստանալուց հետո, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Համառուսական ժողովրդական ճակատի» հետ հանդիպման ժամանակ: Փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«Ես վերջնական որոշում կայացրեցի այն ժամանակ, երբ պարզ դարձավ մարդկանց տրամադրությունները: Մենք չէինք սպասում դեպքերի նման զարգացմանը», – ասել է Պուտինը՝ պնդելով, որ իրենք մարդկանց ցանկության մասին իմացել են գաղտնի անցկացված սոցիոլոգիական հարցումներից, ըստ որի՝ Ղրիմի բնակչության 80%-ը կողմ էր Ռուսաստանին միանալուն, իսկ Սևաստոպոլում էլ ավելի: «Միանգամից պարզ դարձավ, որ մեր ընտրած ճանապարհը ճիշտ է», – ավելացրել է նա՝ շնորհակալություն հայտնելով ղրիմցիներին իրենց դիրքորոշման համար:

Պուտինը նաև խոսել է Ղրիմում նախատեսված ծրագրերի մասին, որոնցից են՝ սուբսիդավորումից շրջանը դարձնել դոնորայինի և արդյունաբերության համար պայմաններ ստեղծել:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930