Սիրիայում ապստամբների կազմում կռվող ևս երկու Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Սպանվածներից մեկը՝ 31-ամյա Իբրահիմ Ասլան Քերիմովը, որը հայտնի էր Ջունդուլա Ազերի մականունով, մարտ առանց կանոնների մարզաձևի սպորտի վարպետ է: Նրա լուսանկարները տարածվել են համացանցում: Քերիմովը մի տարի առաջ Սիրիա էր մեկնել իր երեք երեխաների և կնոջ հետ: Նրա մահից հետո ընտանիքի հետ կապը կորել է:
Մյուսը 27-ամյա Սամիր Սադադին Մամադովն է: Երկու սպանվածներն էլ Գաղ շրջանից են:
«ԱՊԱ»-ն հայտնում է, որ Սիրիայի պատերազմում արդեն ավելի քան 100 ադրբեջանցի է զոհվել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ