Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր խնդիրներից մեկը ԼՂ հարցի լուծումն է

Ապրիլ 10,2014 15:15

Ռուսաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ հանդիպման ընթացքում:

«Մենք Գլխավոր շտաբի ղեկավարի հետ քննարկեցինք հետագա ռազմատեխնիկական համագործակցության հարցերը. դրա ընդլայնման համար կան հեռանկարներ: Ե՛վ Ռուսաստանի, ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի համար գլխավոր խնդիրներից մեկը Ղարաբաղի հարցի լուծումն է՝ այն առումով, որ առաջ շարժվենք եւ բացառենք դրա զարգացման ռազմական հնարավորությունները»,- ասել է նա: Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ Հասանովը նշել է. «Հույս ունեմ, որ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող՝ Ռուսաստանը կնպաստի այս հարցի խաղաղ կարգավորմանը»:

Կարդացեք նաեւ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930