10.04.2014, Երևան – Գործարկվել է Qanon.am հայկական նոր վարկանշային համակարգը, որի նպատակն է մեկ հարթակի տակ հավաքել հայկական ինտերնետ միջավայրի բոլոր կայքերին և տրամադրել վերջիններիս հաճախելիության մասին ինֆորմացիա։
Համակարգի միջոցով հնարավոր կլինի համեմատել կայքերի հաճախելիությունն ըստ դասակարգումների։
Գովազդի մասնագետների համար Qanon.am-ը կարող է դառնալ շատ հարմար գործիք գովազդային հարթակներ ընտրելու համար։ Համակարգի բաժինները ստեղծվել են՝ հաշվի առնելով ինտերնետ-գովազդի մասնագետների կարծիքները։
Խորագրերն ընտրվել են ըստ կայքերի այցելուների կառուցվածքի: Օրինակ`«Sport» բաժնի կայքերի ընթերցողները տղամարդիկ են, «Entertainment / Rest / Women» և «Kids / Health» բաժիններինը՝ մեծապես կանայք, «Real Estate / Home» բաժնի այցելուները պոտենցիալ անշարժ գույք գնող կամ վաճառողներ են և այլն։
Համակարգն այս պահին տրամադրում է 28 տեսակի հաշվետվություն և դրանց տեսակները մշտապես ավելացվելու են և բարելավվելու են։
Մենք նաև պաշտոնապես հայտարարում ենք, որ համակարգից կհեռացվեն բոլոր այն կայքերը, որոնք արհեստական գործիքներով կփորձեն ազդել իրենց կայքի ցուցանիշների վրա։
Դե իսկ 3 ամիս անց կսկսենք պարբերաբար տրամադրել հաշվետվություններ Հայաստանի ինտերնետի մասին: Օրինակ՝ կայքերի ընդհանուր հաճախելիության, օգտագործվող օպերացիոն համակարգերի և նրանց լեզուների մասին, օգտագործվող դիտարկիչների, բջջային հեռախոսների առավել օգտագործվող օպերացիոն համակարգերի մասին և այլ տեսակի հաշվետվություններ։
Qanon.am-ի սկզբունքն է՝ տրամադրել թափանցիկ հաշվետվություն։
Qanon.am հայկական վարկանշային կայքի ադմինիստրացիա