Կից լուսանկարում երևում է, թե Ավանում Երևան սիթի սուպերմարկետի մեծացման համար ինչպիսի փտած շինանյութ է օգտագործվում։ Ինչպես փակ շուկայում չհաստատված պլանով կամարների ապամոնտաժումը սեյսմիկ առումով վտանգավոր է դարձել հաճախորդների համար, այնպես էլ այստեղի անորակ կոնստրուկցիաները կարող են փլվել մարդկանց գլխին։
Բացի այդ շինաշխատանքները կատարվում են կամայականորեն՝ շենքը մոտեցնելով էլեկտրաէներգիայի ենթակայանին՝ վտանգելով շրջակայքի բնակչության կյանքը:
Նույն վիճակը տիրում է Նոր Նորքի զանգվածում, ուր Սամվել Ալեքսանյանը զավթում հանրային տարածքները և քանդում է շուկան՝ դրանով ստեղծելով գյուղատնտեսական ապրանքների վաճառքի մոնոպոլիա։ Այս շինարարությունը ոտքից գլուխ ապօրինի է։
Այս քրեական հանցագործությունների պատասխանատվությունն ընկնում է Սամվել Ալեքսանյանի և քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Մարգարյանի վրա։ Որպես Երևանի բնակչության դեմ կատարվող հատկապես վտանգավոր հետևանքներով հղի հանցագործություն այս դեպքերը գրանցվում են մեր ֆեյսբուքյան էջում որպես փաստական նյութ քրեական պատասխանատվության ենթարկելու համար։
Նշված սուպերմարկետները վտանգավոր են մարդկանց կյանքի համար նաև հետևյալ պատճառներով․ժամկետանց սնունդ, աշխատողների շահագործում, սեյսմիկ վտանգավոր շենքեր, փոքր խանութների փակում, օլիգարխիայի ֆինանսավորում, անօրինականությունների հովանավորում, ՀՀԿ անդամ սեփականատիրոջ հանցագործություններ։
Կոչ ենք անում բոյկոտե՛լ նք երևան սիթիները և չֆինանսավորել մեր կյանքն ու առողջությունը վտանգող հանցագործ օլիգարխիկ կառույցները։