Ապրիլի 11-ին բռնցքամարտի երիտասարդների ՀՀ հավաքական թիմը կմեկնի Սոֆիա, որտեղ կմասնակցի աշխարհի երիտասարդների առաջնությանը:
Բուլղարիայում կայանալիք կարևորագույն ստուգատեսին Հայաստանը կներկայացնեն 8 մարզիկներ, որոնցից մեկը գեղեցիկ սեռի ներկայացուցիչ է:
49 կգ քաշային կարգ Արթուր Հովհաննիսյան
52 կգ քաշային կարգ Արսեն Պողոսյան
56 կգ քաշային կարգ Հրայր Շահվերդյան
60 կգ քաշային կարգ Ժորա Համազարյան
75 կգ քաշային կարգ Գևորգ Պետրոսյան
81 կգ քաշային կարգ Նարեկ Մանասյան
91 կգ քաշային կարգ Սերյոժա Հակոբյան
51 կգ քաշային կարգ Անուշ Գրիգորյան
Տեղեկացնենք, որ աշխարհի առաջնությունում մրցանակային տեղեր գրաված մարզիկները հնարավորություն կստանան մասնակցել Նանջիգում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերին:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի
մամուլի ծառայություն