Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը խոսել Է Քեսաբի մասին

Ապրիլ 10,2014 16:00

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մտահոգություն է հայտնել Քեսաբի
վերաբերյալ տարածված լուրերի մեջ գոյություն ունեցող մահապատիժների
սարսափելի տեսարանների առնչությամբ:

«Հակառակ նրան, որ ՄԱԿ-ը չի կարող ստուգել հաղորդվող վայրագությունների
իսկությունը, սակայն մարդու իրավունքների նկատմամբ աճող բռնությունները
անհերքելիորեն  շարունակվում են, և ամբողջ գյուղերի բնակիչները, ինչպես`
օրինակ, Քեսաբում, ստիպված են փախչել»,-ասված է ՄԱԿ-ի հաղորդագրության մեջ:

Պան Գի Մունը նշում է, որ Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են
ամբողջ թաղամասեր ավերել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև մտահոգություն է
հայտնում, որ կազմակերպության կողմից ահաբեկչական նկատված խմբավորումները
շարունակում են վայրագաբար հարձակվել քաղաքային բնակչության վրա:

Պան Գի Մունը մտահոգիչ է նկատում Սիրիայում շարունակվող տագնապի ընթացքի
վայրագությունների վերաբերյալ հաղորդագրությունները և կոչ արել հակամարտող
կողմերին և նրանց աջակիցներին պաշտպանելու քաղաքացիներին` անկախ նրանց
կրոնական, համայնքային և ազգային պատկանելության:

«Թե՛ Սիրիայի կառավարությունը, թե՛ զինյալ խմբավորումները իրավական և
բարոյական պատասխանատվություն ունեն այդ անելու: Նրանք պետք է անեն
հնարավորինս` խուսափելու և կանխարգելելու բռնությունները քաղաքացիների
նկատմամբ, ներառյալ` հրետակոծումներն ու օդային հարվածները քաղաքային
տարածքների մեջ»,-ասել է նա:

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    իսկապես՞, խոսել է հա՞… ինչ երջանկություն

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930