Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն անընդունելի են համարում «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգի ընդունումը

Ապրիլ 10,2014 15:47

Այսօր ՀՀ կառավարությունն իր նիստում հաստատել է «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգը:

 Այս փաստաթուղթն ունի հանրային կարեւորագույն նշանակություն, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ կառավարության իրականացրած քաղաքականության շարունակականությունն ապահովող փաստաթուղթ է առաջիկա հինգ տարիների համար:  Սակայն, հայեցակարգը հաստատվել է առանց հանրային քննարկումների եւ հանրային մասնակցության ապահովման:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն անընդունելի են համարում առանց հանրային քննարկումների, առանց քաղաքացիական հասարակության կարծիքը հաշվի առնելու նման կարեւոր փաստաթղթի ընդունումը և գտնում են, որ այսպիսի գործելակերպը չի բխում հրապարակայնության, թափանցիկության, պետական կառավարմանը հանրային մասնակցության սկզբունքներից:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացնելով «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը, դրա շրջանակներում առաջիկայում հիշյալ հայեցակարգը կներկայացնեն քաղաքացիական հասարակության քննարկմանը:

 

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930