Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում ռուս պատվիրակները մեկ տարով զրկվեցին քվեարկության իրավունքից

Ապրիլ 10,2014 15:45

Քիչ առաջ ԵԽԽՎ-ն 145 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց ԵԽԽՎ-ում ռուս պատվիրակներին մեկ տարով քվեարկելու իրավունքից զրկելու մասին բանաձևը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում դրված է ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությանը մեկ տարով քվեարկության իրավունքից զրկելու հարցը:

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի ներկայացրած բանաձևում նշված է. «Մոնիթորինգի հանձնաժողովը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության գործողությունները, որոնք հանգեցրին Ղրիմի անեքսիային, Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական ճնշումը Ուկրաինայի հանդեպ և այլ գործողություններ, հակասում են Վեհաժողովի որդեգրած սկզբունքներին: Եվ որպես կատարվածի դատապարտում և ՌԴ-ի նկատմամբ անվստահության հայտնում` Մոնիթորինգի հանձնաժողովը քվեարկության դրված բանաձևով առաջարկում է 2014-ի բոլոր նստաշրջանների ընթացքում, այսինքն` մեկ տարով ՌԴ պատվիրակներին զրկել քվեարկելու իրավունքից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930