Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. ՀՀԿ-ն ապացուցում է, որ ամեն կերպ չի ցանկանում վերարտադրվել

Ապրիլ 10,2014 15:34

«Հայեցակարգը դեռևս լուրջ ուսումնասիրության կարիք ունի, բայց նախագահ Սերժ Սարգսյանի խոսքից կարելի է մի շարք հետևություններ անել: Ամենակարևորն այն է, որ խոսակցությունները, թե իրենց իսկ լեզվով ասած՝ «ռեժիմը ամեն կերպով ուզում է վերարտադրվել» և այլն, հերթական անգամ ապացուցվեց, որ իրականության հետ կապ չունեն: Եվ մենք ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ մեզ համար շատ ավելի կարևոր է և’ արժեքավոր է իրական պետություն կառուցելը` իրավական, ժողովրդավարական արժեքներով համահունչ, և’ պատրաստ ենք ունենալով մեծամասնություն նաև գնալ այնպիսի փոփոխությունների ու քննարկումների, որոնք համահունչ են և ժողովրդի տրամադրությանը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը` մեկնաբանելով այսօր հրապարակված Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը:

Հարցին`ո՞րն է պատճառը, որ դեռ երկու տարի առաջ, երբ քաղաքական ուժերը պնդում էին խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը ՀՀԿ-ն ընդդիմանում էր դրան պնդելով, թե Հայաստանի նման երկրի համար խորհրդարանական կառավարումը աննպատակահարմար է, ի՞նչ փոխվեց այս ընթացքում, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ նախագահի ելույթից հստակ երևում է, որ իշխանությունները մնում են նախկինում հայտնած այն տեսակետին, որ չեն գնալու խորհրդարանական համակարգին եթե քննարկումների արդյունքում չպարզվի, որ դրա անհրաժեշտությունը կա. «Միևնույն ժամանակ նախագահը նշեց, որ ևս մեկ անգամ չի հավակնելու նախագահի պաշտոնին և եթե կառավարման ձևը փոխվի, ապա չի հավակնի նաև երկրի վարչապետի պաշտոնին: Այսինքն` սրանով ձևավորվում է նոր մշակույթ, երբ իշխանությունները ամեն գնով չեն փորձում վերարտադրվել կամ մնալ իշխանության ղեկին: Հատկապես Հայաստանի նման երկրում , առավելապես տարածաշրջանային նման մարտահրավերների պարագայում կարծում եմ շատ ավելի կարևոր է Սահմանադրական ձևով կազմակերպել այդ բոլոր գործընթացները` և’ փոփոխությունները, և բարեփոխումները, և մնացածը»:

Մինչդեռ, ՀՀԿ-ական պատգամավորի պատկերացմամբ, Հայաստանում առավել արդյունավետ կգործի ուժեղ նախագահական համակարգը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նվարդ says:

    հհկ նեխած ու գարշահոտ համակարգը, առանց ,,բարի ,, ցանկությունների էլ` բնականաբար չի կարող վերարտադրվել….
    Այնպես որ` ԳԱԼՈՒՍՏԱԿԱՆՆԵ’Ր բոլոր երկրների, ԴԱՎԱՅ ԴԱՍՎԻԴԱՆԻՅԱ…….(((*:*)))

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930