Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյանը ուղիղ կապ ունի Բարձրյալի հետ (ձայնագրություն)

Ապրիլ 10,2014 15:28

«Ինձ համար՝ որպես 21-րդ դարում ապրող մարդու, վիրավորական է եւ ուղղակի խայտառակություն է այն երեւույթը, որի անունն է հարուստ մարդ»,- այսօր՝ ապրիլի 10-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը:

Նա հայտարարեց, որ ինքը Բարձրյալի հետ ուղիղ կապ ունի եւ այն մարդը, ով նախապատվություն է տալիս հարուստ խավին, պարոն Մանուչարյանը կաշխատի, որ տվյալ անձը հայտնվի աղքատ խավում եւ հակառակը:

Լրագրողի այն նկատառմանը, թե հարուստ լինելը վատ բան չէ, Աշոտ Մանուչարյանը պատասխանեց՝ «Դուք հիմա բանավեճի մտաք Քրիստոսի հետ»:

Մանրամասները՝ ձայնագրությունում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. vahagn says:

    Ճիշտն ասած ես վաղուց էի կասկածում, որ նա Բարձրյալի հետ կապ ունի, ուղղակի կարծում էի, որ եթե ասեմ` ինձ լուրջ չեն ընդունի, չեն հավատա: Բայց լավ ա, որ ինքն իրա ոսկե բերանով դա մեզ ավետեց:

  2. dyadyur says:

    Ռուսական հեղափոխության տարիներին Պետերբուրգյան ազնվական ընտանիքներից մեկի տանտիրուհին ծառային հարցնում է,թե այդ ինչ աղմուկ է փողոցում: Ծառան պատուհանից դուրս է նայում և զեկուցում է,որ դրսում հեղափոխություն է:Տիկինը հարցնում է, ,,իսկ ինչ են ուզում այդ հեղափոխականները?:Ծառան պատասխանում է,որ նրանք ուզում են ,որ հարուստները վերանան ու էլ չլինեն:Տիկինը մի պահ մտածելուց հետո ասում է ,,իսկ ինձ թվում էր,որ նրանք ուզում են,որ աղքատներ չլինեն,,: Ազնվականի մտածելակերպը էապես տարբերվում է ստրուկի մտածելակերպից:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930