Google, Facebook, Yahoo և այլ կայքեր անվտանգության համակարգում հայտնաբերված խոցելիության պատճառով կոչ են արել օգտատերերին փոխել իրենց գաղտնաբառերը: Այս մասին, ըստ «Փաստինֆո»-ի՝ տեղեկացրել է BBC լրատվական գործակալությունը:
SSL գաղտնագրման համակարգում տեղի ունեցած սխալի պատճառով օգտատերերը կարող են կորցնել անձնական տվյալները և գաղտնաբառերը:
Ըստ մասնագետների՝ այս ընթացքում շատ հաքերներ կարող էին օգտվել այդ հանգամանքից: Թեև մասնագետները նշում են նաև, որ ոչ բոլոր հաքերները կարող էին իմանալ համակարգի խոցելիության մասին՝ մինչև դրա մասին պաշտոնապես հայտարարելը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում