Լրահոս
Օրվա լրահոսը

Զավեշտալի լսումներ. Պատգամավորներից ներկա են միայն Ալեքսանդր Արզումանյանը եւ Մարգարիտ Եսայանը

Ապրիլ 10,2014 14:36

Այս պահին ԱԺ –ում ընթանում են միջազգային խորհրդարանական լսումներ «Ազգային խորհրդարանի դերը մարդու իրավունքների պաշտպանության եւ խթանման գործընթացում»: Կազմակերպիչը Հայաստանում ԵՄ խորհրդատվական խումբն է:

Գլխադասային հանձնաժողովը՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը: Զավեշտալի է, որ լսումներին միայն երկու-երեք պատգամավոր է մասնակցում՝ հանձնաժողովի նախագահ ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանն ի պաշտոնե եւ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանն ու «Ժառանգության» պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Զեկուցողները խորհուրդներ են տալիս պատգամավորներին, իսկ դահլիճում միայն հ/կ-ների ներկայացուցիչներ են եւ փորձագետներ:

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության տասնմեկ հոգանոց հանձնաժողովից, փաստորեն, որեւէ այլ պատգամավորի չեն հետաքրքրել այս լսումները, էլ չասենք, որ 131 հոգանոց խորհրդարանից: Հավանաբար, գլխադասային հանձնաժողովի նախագահը պետք է ապահովեր պատգամավորների ներկայությունը, գոնե իր տասնմեկ հոգիանոց հանձնաժողովի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930