Մարտի 28-ին ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը` ՖԻՖԱ-ն, հրապարակել է կանանց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման այս տարվա առաջին ցուցակը:
Հայաստանի կանանց հավաքականը անցած տարվա դեկտեմբերին հրապարակված վերջին ցուցակի համեմատությամբ նահանջել է յոթ հորիզոնական` զբաղեցնելով 101-րդ տեղը: Իսկ առաջատարների տասնյակը կազմում են. ԱՄՆ, Գերմանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Շվեդիա, Բրազիլիա, Կանադա, Անգլիա, Կորեա, Նորվեգիա:
Հաջորդ ցուցակը կհրապարակվի հունիսի 20-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` ffa.am-ի