Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն անդրադառնալով Տիգրան Սարգսյանի հրաժարականին, այսօր կառավարությունում ասաց` վարչապետի հրաժարականն իր անձնական որոշումն էր: Խոսելով կուտակային կենսաթոշակների մասին օրենքից ու ՍԴ որոշումից, պարոն Ասատրյանը նկատեց. «Սահմանադրական դատարանի որոշումից հետո, մենք բոլորս ունենք մեկ կարեւոր խնդիր` գործող օրենսդրությունը համապատասխանեցնել Սահմանադրությանը»: Նախարարի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ