«Միդիա Շանգալ» եզդիների ազգային միավորում հ/կ խորհրդի նախագահ, փաստաբան Ամո Շարոյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ իրենց կազմակերպությունը դիմել էր արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ Երեւանում 1915-20 թթ. եզդի զոհերի հուշարձան-կոթող կառուցելու առաջարկով եւ խնդրել այդ նպատակով հողատարածք տրամադրել Երեւանում: «Վարչապետը համաձայնություն տվել էր, Գիտությունների ակադեմիայի Պատմության եւ Արեւելագիտության ինստիտուտները նույնպես: Տեղյակ է նաեւ Երեւանի քաղաքապետարանը: Ներկայումս հարցը դրված է ճարտարապետական խորհրդի քննարկմանը:
Այդ նախագծի իրականացմամբ ցանկանում ենք իրազեկել հանրությանը, որ Օսմանյան կայսրության վարած քաղաքականության արդյունքում զոհվել են նաեւ եզդիներ, ասորիներ ու այլ ազգեր»,- ասաց Ամո Շարոյանը:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ