Քիչ առաջ նախագահի նստավայրում ավարտվեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եւ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի ճեպազրույցը: Մինչ այդ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը նախագահի մոտ հանդիպման է եղել եւ ներկայացրել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախնական նախագիծը:
Ինչպես հայտնեց Գագիկ Հարությունյանը, երբ խոսք է գնացել նաեւ ՀՀ կառավարման համակարգի մոդելի փոփոխության մասին, նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը չի պատրաստվում շարունակել երկրի ղեկավարումը ոչ որպես հաջորդ ՀՀ նախագահ եւ ոչ էլ որպես վարչապետ՝ այլընտրանքային կառավարման անցնելու դեպքում եւ հորդորել է հանձնաժողովին՝ աշխատել անկաշկանդ: «Ոչ մի սոցիալական պատվեր չկա, բարեփոխումներն արվելու են միայն պետության շահին համապատասխան»,- ասաց Գագիկ Հարությունյանը:
Մանրամասները՝ քիչ ավելի ուշ:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ