Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյանը ընդդիմադիր կուսակցություններին տեսնում է ղեկավար օղակներում

Ապրիլ 10,2014 13:48

«Այսպիսի թույլ վիճակում երբեւէ Հայաստանի իշխանությունը չի եղել, եւ երկրի գործերի կառավարման համակարգը պետք է շատ ամուր եւ ինտեգրված լինի, որ ամբողջականացնի ողջ հայությունը»,- այսօր՝ ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը:

Նա նշեց, թե կողջուներ այն առաջարկները, որոնց շնորհիվ ժողովուրդը՝ ներառյալ սփյուռքի ներկայացուցիչները, կկարողանան վստահել կառավարման համակարգին, եւ որ պետք է սրընթաց անցում կատարել նման համակարգի, հակառակ դեպքում՝ ներկայումս ընթացող կործանարար գործընթացները մեզնից շատ բան են տանելու. «Պարտադիր չի եւս 100 տարի հետո հավաքվենք հայերով եւ լաց լինենք դժբախտ բախտի առջեւ»:

Նա հավելեց, թե լրիվ այլ վիճակ կլիներ, երբ որ ընդդիմադիր կուսակցությունները բացահայտեին եւ դատապարտեին սեփական կողոպտիչներին, այդ գործընթացը, ըստ քաղաքական գործչի, լուրջ փոփոխություն կլիներ, բայց այդպիսի բան չկա. «Հակառակը՝ ես տեսնում եմ այդ մարդկանց, այդ կուսակցություններին այսօրվա ղեկավար օղակներում»:

Անդրադառնալով Մաքսային միությանը՝ Աշոտ Մանուչարյանը նշեց, որ ՄՄ-ի առաջնորդ Ռուսաստանը բախման մեջ է մտել ԱՄՆ-ի հետ, եւ այդ երկու երկրների աշխարհաքաղաքական բախումը տեղի է ունենում Ուկրաինայում, որը սրընթաց վերածվել է գլոբալ բախման.

«Այն համակարգը (կողոպուտի համաշխարհային համակարգը), որի հիմնական գործիքն է ԱՄՆ-ն, որը պետք է շարունակի այդ համակարգի տրամաբանության պահպանումը, Ռուսաստանի մեջ տեսնում էր խանգարող տարր: Ռուսաստանը, քանի որ մտել է այդ բախման մեջ, ստիպված է Ամերիկայի բոլոր գործիքները՝ լծակների վրա ազդող, կտրտի, հետեւաբար՝ Ռուսաստանում սկսվել է հակաօլիգարխական գործողություն»:

Քաղաքական գործիչը կարծում է, որ նույն բանը Ռուսաստանը թելադրելու է Մաքսային միության անդամ երկրներին, եւ Հայաստանի իշխանությունը պետք է դիմակայի դրան, հետեւաբար՝ Աշոտ Մանուչարյանը բախում է կանխատեսում Մաքսային միության տրամաբանության, Մաքսային միության առաջնորդների եւ Հայաստանի կառավարող շրջանակի միջեւ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930