Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ կասկածյալներն ու դատապարտյալներն էլ կկրեն էլեկտրոնային «թեւնոցներ»

Ապրիլ 10,2014 13:36

Եվրոպայի խորհրդի Երեւանյան գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Պավլյուկը «Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան» ծրագրի շրջանակներում այսօր տեղի ունեցած միջազգային կոնֆերանսին իր ողջույնի խոսքում ասաց, որ մինչդատական փուլում կարեւորվում է ոչ ազատազրկման ձեւով պատժի կիրառումը, բանտերի գերծանրաբեռնվածության նվազեցումը:

Նա անդրադարձավ Եվրոպայի խորհրդի պրոբացիոն կանոններին, որոնք հաստատվել են 2010թ.հունվարի 20-ին՝ Եվրոպայի նախարարների կոմիտեի կողմից:

3549 Aleksandr_Pavlyuk

Պրոբացիայի հարցերով ԵԽ փորձագետ, Միլանի պրոբացիոն ծառայության նախկին ղեկավար տիկ.Լուիզա Գանդինին ներկայացրեց պրոբացիոն համակարգի ձեւավորման խնդիրները , իսկ քրեական արդարադատության հարցերով ԵԽ խորհրդատու Մայքլ Էլթոնը խոսեց էլեկտրոնային մոնիթորինգի կիրառման մասին:

Երկու հյուրերի համար առաջնայինը ամեն տիպի խտրականության բացառելն է էթիկայի, ազգային օրենսդրության առանձնահատկություններից ելնելով:

Ըստ բանախոսների, ազատությունից զրկելը պետք է կիրառվի որպես ծայրահեղ միջոց, եւ դատապարտյալների, կասկածյալների նկատմամբ ներգործության միջոցներն էլ պետք է կիրառվեն ավելի քիչ ծախսերով համայնքի ներսում:

Էլեկտրոնային մոնիթորինգն, ըստ Մայքլ Էլթոնի, կարող է կիրառվել մինչդատական վարույթում, որպես հսկողության առանձին միջոց:

Էլեկտրոնային մոնիթորինգի դեպքում կասկածյալին, դատապարտյալին հագցնում են էլեկտրոնային թեւնոց, որը հնարավորություն է տալիս վերահսկող մարմնին տեղեկանալ, թե որտեղ է գտնվում անձը, եթե թմրամոլ է , կամ ոգելից խմիչքից կախվածության մեջ գտնվող, ապա այդ թեւնոցը ցույց կտա, թե նա դիմե՞լ է բժշկի, թե՞ ոչ:

Էլեկտրոնային մոնիթորինգը կարող է կիրառվել որպես առանձին միջոց հանցագործությունները նվազեցնելու նպատակով:Պետք է բացառվի խտրականությունը՝ սեռի, ռասայի, ազգային պատկանելության, կրոնի, սեռական կողմնորոշման, հոգեկան եւ ֆիզիկական դրության:

Մեր հյուրն ասաց, որ ապագայում հնարավոր է բանտարկյալների կամ նախկին դատապարտյալների մաշկի տակ դրվի փոքրիկ ցուցիչ սարքը.

«Մաշկի տակ կարելի է ինչ-որ բան տեղադրել՝ ենթամաշկային թագեր կան, որոնք կարող են չափել, թե անձը դեղերն ընդունե՞լ է, թե՞ ոչ»:

Լսարանի կողմից հնչած հարցին էլ, թե արդյոք բժշկական տեսակետից, խնդիրներ չե՞ն ծագի, նա պատասխանեց, որ չկա հետեւանք, չկա խնդիր:

Ի դեպ, բերեց մի հետաքրքիր օրինակ, երբ Անգլիայի հայտնի գողերից մեկի, ոտքի պրոթեզի վրա են անցկացրել հսկող սարքը: Նա կարողացել է գողություն կատարել, կրելով տանը գտնվող «անսարք» պրոթեզը, իսկ երբ հսկողները եկել են ստուգելու, նա տանը ցույց էր տվել այն պրոթեզը, որի վրա էլեկտրոնային սարքն էր ամրացված: Ըստ մեր բանախոսի, հարուստ հանցագործները պետք է հարկ եղած դեպքում վճարեն սարքի համար, իսկ դատապարտյալներն էլ որոշակի ժամանակահատվածում պետք է կրեն թեւնոցը: Նա նշեց, որ Իռլանդիայում օրինակ այն 24 ժամ է :

Հարցերից մեկը, որը տրվեց հյուրին, այն էր՝ եթե 3-4 տարի մարդու գործը մինչդատական վարույթում է գտնվում, ապա այդքան ժամանակ կրելո՞ւ է այդ թեւնոցըը, նա ասաց, թե՞ օրենքը հստակ պետք է սահմանի:

«Միացյալ Թագավորությունում քրեակատարողական պոպուլիզմի հետեւանքով տուժել է համակարգը. 41 000 էր դատապարտյալների թիվը 1991թ-ին, իսկ 2013թ-ին՝ 90 000»,-ասաց նա:

Աշխարհի տարբեր երկրներում, ըստ հաջորդ բանախոսի էլ՝ տիկին Լուիզա Գանդինիի, գործում են համայնքային պրոբացիոն գործակալություններ, ծառայություններ; Այդ ծառայությունները էլեկտրոնային մոնիթորինգի ենթակա անձանց վերահսկողության համար պատասխանատու գերատեսչությունն է:

Մեր հյուրն օգտագործում էր «համայնքային պատժատեսակներ» բառակապակցությունը, որը ըստ նրա, ներառում էր ազատության սահմանափակումը, պատժի ենթարկված անձին հսկողության ենթարկելը, փորձաշրջանը:

Ըստ նրա, պատժի վերափոխումը չպետք է լինի մեխանիկական:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930