Այսօր էլ կառավարության առաջ ցուցարարների մի քանի խումբ կար:
Ներազգային ազատագրական շարժման ղեկավար Վահան Մարտիրոսյանը, որը Վրաստանում եւ Հայաստանում միաժամանակ գազի վրա սուրճ եփելով փորձարկել էր գազի կալորիականությունը եւ ապացուցել, որ Հայաստանին մատակարարվող գազը ավելի անորակ է, քան Վրաստանին մատակարարվողը՝ կառավարությունից պահանջում էր սպառողներին չխաբել եւ հետ տալ գողացած գումարները:
Փորձի արդյունքում պարզվել էր, որ Վրաստանում սուրճն ավելի շուտ է եփել, քան Հայաստանում:
Կարդացեք նաև
Նրա հաշվարկներով, եթե տաս հազար դրամի գազ ենք վառում, ապա երեք հազար դրամը գազամատակարար ընկերությունը «խաբում» է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ