Արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանն այսօր կառավարության նիստում եւս մեկ անգամ պարզաբանեց կուտակային կենսաթոշակների հետ կապված Սահմանադրական դատարանի որոշումը, որն, ըստ նրա, կառավարության միասնական դիրքորոշումն է: Եղիշե Կիրակոսյանը հայտնեց, որ այդ դրույթները մինչեւ սեպտեմբերի 30 համարվում են սահմանադրական եւ ու ուժի մեջ են լինելու, այսինքն՝ կուտակելիք վճարումները պետք է կատարվեն:
Ըստ փոխնախարարի՝ մինչեւ 1974 թվականի ծնվածները պարտադիր կարգով պարտավոր են վճարել կուտակային վճարները:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ ասաց, որ հնարավոր սեղմ ժամկետում պետք է ԱԺ ներկայացնեն օրենսդրական փաթեթ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ