Գրող, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը կարծում է, որ ՀՀ վարչապետի հրաժարականը կարող է պայմանավորված լինել, ասենք, նրա հոգնածությամբ, ինչպես նաեւ վերջին շրջանում իր դեմ ուղղված հարձակումներով։ «Դե, մարդ է, մեքենա չէ։ Կարող է նաեւ իսկապես կասկածել սեփական, ինչպես նաեւ իր շրջապատի ուժերին… Այդպիսի հազարումի բաներ կարող են լինել»։ Նա նաեւ չի բացառում, որ «իրենց մեջ մտածել են հաջորդ նախագահի թեկնածուին արդեն երեւան հանելու մասին»։
– Բայց մի՞թե առանց նախագահի փոփոխության, միայն վարչապետի հրաժարականով ինչ–որ բան հնարավոր է փոխել մեր երկրում։
– Վարչապետի փոփոխությամբ, անշուշտ, հնարավոր է ինչ-որ բան փոխել։ Հնարավոր է, որ նախագահի հայեցակետն է փոխվել վարչապետի եւ ամեն ինչի նկատմամբ, ու նրան վարչապետի փոփոխություն է պետք, որպեսզի այդ հայեցակետն իրականանա։ Դա էլ տարբերակ է։ Միգուցե վարչապետն այս վեց տարվա ընթացքում (դա քիչ ժամանակ չէ) այնքան էր սեւեռվել իր աշխատանքային համակարգի մեջ, որ նոր բան գուցե չկարողանար կամ չցանկանար անել, եւ այդ իսկ պատճառով նոր վարչապետ է պետք։ Այ, նման ամբողջ շարք վարկածներ։
Կարդացեք նաև
– Ոմանք հրաժարականի հարցում ուզում են առանձնացնել ներքին գործոնը, այսինքն՝ որ չորս ընդդիմադիր ուժեր պատրաստվում էին եռօրյա հանրահավաք անել, պահանջել կառավարության հրաժարականը, եւ նախագահն այդ քայլով, այսպես ասած, օդ բաց թողեց, թուլացրեց լարվածությունը դա կանխելու համար։ Դա հնարավոր համարո՞ւմ եք։
– Դա հնարավոր բան է։ Բայց եթե Տիգրան Սարգսյանն այն վարչապետը լիներ, ու հիմա էլ այն պահը լիներ, որ նա նախագահին շատ էր պետք, նախագահը չէր ընդունի նրա հրաժարականը։ Կարող է լինել երկուսը միաժամանակ, ե՚՛ւ ներքին գործոնը, ե՛ւ այն, որ իսկապես ինչ-որ նոր հայացքներ պետք է տեղավորվեն համակարգի մեջ, ուստի նոր մարդ է պետք։
Ռուսլան ԹԱԹՈՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում