Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչ պատահեց, որ նախկինում բոլոր «դավաճանների» հետ անողոք վարվող Տեր-Պետրոսյանը դարձավ այդքան հանդուրժող. «168 ժամ»

Ապրիլ 10,2014 12:20

Այս հարցազրույցի առանձնահատկություններից մեկն այն է, որ տեղ-տեղ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տիտանական աջակցությունն է հայտնում ոչ միայն Ռուսաստանին, այլ անգամ Սերժ Սարգսյանին… վարչապետի հրաժարականը ներկայացնելով՝ որպես Հայաստանում սահմանադրական ճանապարհով իշխանափոխության արտահայտություն։ Իսկ մենք միամտորեն կարծում էինք, այսինքն՝ միամտորեն հավատում էինք Լևոն Տեր-Պետրոսյանի բազմամյա հայտարարություններին, որ Հայաստանում իշխանությունը բռնազավթված է, որ Սերժ Սարգսյանը հակաժողովրդավարական ղեկավար է, և այլն։ Մինչդեռ պարզվում է, նրա նախագահության օրոք հօդս ցնդեցին այն խոսակցությունները, թե Հայաստանում սահմանադրական ճանապարհով փոփոխություններ հնարավոր չեն:

Ի դեպ, հարցազրույցի վերջում Լևոն Տեր-Պետրոսյանը շատ մեղմորեն, առանց որակումների ու վերջնագրերի, ասում է. «Ընդդիմությունը ոչ մի պարագայում խաղերի մեջ չպետք է մտնի Սերժ Սարգսյանի հետ և չպետք է մաս կազմի նրա կողմից ձևավորված որևէ կառավարության, անգամ, եթե վարչապետի պաշտոնն առաջարկվի ընդդիմադիր գործիչներից մեկին։ Որովհետև, թեև Սարգսյանն անզոր ու անճարակ է բաց քաղաքականության մեջ, բայց, ինչպես քիչ առաջ ասվեց, գրեթե անպարտելի է վարագույրի ետևում ընթացող ինտրիգների դաշտում…»։ Ուշադրություն դարձրեք, նախկինի նման նա չի ասում, որ ով մաս կազմեց կառավարությանը, ով նույնիսկ բարևեց Սերժ Սարգսյանին, նա դավաճան է, ծառայում է ավազակապետությանը։ Որովհետև կամ գիտի, կամ ենթադրում է, որ վաղը, գուցե երկու օր հետո իր կողմից գովաբանված ու իր տրակտատներում վերածնված «Բարգավաճ Հայաստանը», եթե անգամ մաս չկազմի նոր կառավարությանը, ապա առնվազն խմելու է «նախագահ ջան»-ի կենացը։ Թե ինչ պատահեց, կամ որքանով պատահեց, որ նախկինում բոլոր «դավաճանների» հետ անողոք վարվող ու ամենավերջին որակումները տվող Տեր-Պետրոսյանը դարձավ այդքան հանդուրժող, կարելի է կռահել։

Լևոն Տեր-Պետրոսյանի ծավալուն հարցազրույցի յուրաքանչյուր տողի կարելի է առանձին անդրադառնալ՝ ցույց տալով նրա հակասականությունը նախկինում իր կողմից արված հայտարարությունների, իր հռչակած սկզբունքների, արժեքների, աշխարհայացքի հետ՝ ընդհանուր առմամբ։ Բայց, թերևս, չարժե։

Ռոբերտ ՏԵՐՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930