Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լավ հարցաքննության արդյունքում կարելի է արդարացնել անմեղին» . ԵՄ խորհրդատու

Ապրիլ 10,2014 12:07

Այսօր Երեւանում մեկնարկեց «Կասկածյալների հարցաքննություն. Լավագույն գործելակերպ եւ մեթոդներ» խորագրով միջազգային սեմինարը, որը կազմակերպվել է ԵՄ խորհրդատվական խմբի եւ ՀՀ ոստիկանության միջեւ համագործակցության արդյունքում:

Սեմինարից առաջ ԵՄ խորհրդատվական խմբի իրավապահ մարմինների խորհրդատու Սթիվեն Դեյվիդ Բրաունը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սեմինարը քննչական հարցաքննության հիմնական միջազգային մոդելների, լավագույն փորձի եւ զարգացող հետազոտությունների վերաբերյալ տեղեկացված քննարկումներ իրականացնելու նպատակ ունի. «Կասկածյալների հարցաքննությունը հաճախ այն առանցքն է, որի շուրջ ծավալվում է քրեական գործը: Լավ հարցաքննության արդյունքում կարելի է արդարացնել անմեղին, սակայն հնարավոր է նաեւ ավելի սերտորեն կապել կասկածյալին հանցագործությանը՝ միեւնույն ժամանակ ապահովելով կասկածյալի օրենքով վերապահված իրավունքները»,- ասաց խորհրդատուն:

seminar_2

Սեմինարին հրավիրված էին հարցաքննությունների վարման միջազգային փորձագետներ եւ ՀՀ-ում հարցաքննությունների վարման պրակտիկ փորձ ունեցող մասնագետներ: Սեմինարի կազմակերպիչները հույս հայտնեցին, որ մասնակիցների՝ հարցաքննությունների վարման իրենց փորձը ներկայացնելուց հետո, կծավալվեն ակտիվ բանավեճեր եւ քննարկումներ, որոնց շնորհիվ ՀՀ ոստիկանությունը հնարավորություն կունենա մշակել հարցաքննությունների վարման նոր մեթոդներ եւ կկարողանա կատարելագործել սեփական մոտեցումները եւ մոդելները:

Սեմինարի մասին տեղեկություններ տալուց հետո, ԵՄ խորհրդատվական խմբի իրավապահ մարմինների խորհրդատուն խնդրեց լրագրողներին լքել սրահը, քանի որ սեմինարին մասնակցելու իրավունք ունեն միայն քրեական արդարադատության համակարգի սահմանափակ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր ղեկավարում կամ անցկացնում են կասկածյալների հետ վարվող հարցաքննություններ եւ վերահսկում են ոլորտի քաղաքականության մշակումը:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930