Հատված Արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ փոխնախագահ Արմեն Երիցյանի հարցազրույցից:
– Այժմ քննարկվում է, թե ո՞վ կարող է լինել հաջորդ վարչապետը։ Տեղեկություններ կան, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը եւս վարչապետ դառնալու ցանկություն ունի։ Որպես ՕԵԿ փոխնախագահ, ի՞նչ եք կարծում, նա կկարողանա՞ գործադիր մարմինը ղեկավարել, եւ, ըստ Ձեզ, որքանով է մեծ Բաղդասարյանին վարչապետ նշանակելու հավանականությունը։
– Դուք այնպիսի հարցեր եք տալիս, որոնք ենթադրությունների ոլորտում են գտնվում, ես նման հարցերի, գուշակությունների չեմ կարող պատասխանել։ Միայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարող է որոշում կայացնել, թե ով կլինի ՀՀ վարչապետ։ Այսօր շատ մարդկանց անուններ կարող են քննարկվել, ամեն մեկն իր տեսակետն է հայտնում, թե ով կարող է լինել ՀՀ վարչապետ, ով կփոխարինի Տիգրան Սարգսյանին, բայց դրանք ռեալ չեն։
Այդ բամբասանքների մակարդակը սխալ է։ Արթուր Բաղդասարյանի առումով էլ ասեմ, որ ինքը տարբեր ժամանակահատվածներում տարբեր պաշտոնների է եղել։ Այսքանը։ Ես բացարձակ որեւէ տեղեկություն չունեմ այդ առումով։
Կարդացեք նաև
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում